Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով

Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով
09.10.2020 | 10:29

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով։

Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում ցավակցություն է հայտնել զինվորի մահվան կապակցությամբ՝ մասնավորապես նշելով․ - «Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ: Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում: Արցախը բարձր է գնահատում իր հերոսի սխրանքը, և, իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ձեզ հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով»:

Դիտվել է՝ 2695

Մեկնաբանություններ